Կրшկել են սիրված երգչի մեքենայի վրա. Նա վիրшվորում է ստացել. Աստղային օրվա ամփոփում

  • Oct 27, 2023

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Լրագրող Անի Քոչարը հրապարակել էր նորածին դստեր լուսանկարները ու հայտնել, որ այսօր փոքրիկը՝ Մարիան, դառնում է 1 ամսական։

Դստեր մասնակցությամբ հրապարակում էր արել նաև հաղորդավար Տիգրան Հարությունյանը։ Նշենք որ հաղորդավարն ու կինը՝ Արմինե Ֆանյանը, ծնողներ դարձան 14 տարվա ամուսնությունից հետո։

Սևակ Ամրnյանն էլ նոր ջերմ լուսանկար էր հրաւարակել կնոջ՝ Քրիստինայի հետ համատեղ ու դրան կցել Ազնավուրի «She» կատարումը։

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Թարխան Էլդուկաեւին, ով կարող է ներգրավված լինել հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առեւանգման եւ մահափորձի մեջ, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հաստատել է արտիստի փաստաբան Անդրեյ Ալեշկինը։ Նշենք, որ 2006-ին Մոսկվայում կրակել էին արտիստի մեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել էր նրա անվտանգության աշխատակիցը, իսկ Ռուսոն մի քանի փամփուշտ էր ստացել ազդրի հատվածում, որից հետո նա երկար վերականգնման կարիք ուներ։

 

Մեկնաբանություն

Որոնում