Հասմիկ Խոջյանը, բարտերով հարսանիքն անելուց հետո, հիմա էլ բարտերով երեխայի օժիտի հարցերն է լուծում

  • Dec 08, 2022

Այս տարվա մարտ ամսին դերասանուհի Հասմիկ Խոջյանն ու իր սիրելին ամուսնացան: Այն, որ Հասմիկը ամբողջ հարսանիքի ընթացքում օնլայն էր և չէր հասցնում վայելել իր իսկ օրը, starnews-ը վաղուց պատմել է:

Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանում էր սեփական հարսանիքը: Մեզ մոտ տպավորություն էր, որ դերասանուհին սեփական հարսանիքը վերածել էր գովազդային վահանակի և տպավորություն էր, որ ամբողջ հարսանիքը արել էին բարտերով:

Սա անցանք: Հիմա Հաամիկը պատրաստվում է դստեր լույս աշխարհ գալուն: Սակայն դերասանուհին այս անգամ ևս խորամանկորեն որոշել է գովազդով «լուծել դստեր օժիտի» հարցերը: Նա այս անգամ մանկասայլակի տեսանյութ է տարածել` ասելով, որ պատրաստվում է դստեր համար մանկասայլակ գնել:

Հասմիկ ջան, լավ է, չէ՞, բոլորին հոգսից և ծախսից ազատում ես, փոխարենը ինստագրամյան էջդ դարձնում գովազդային վահանակ:

Մեկնաբանություն

Որոնում