Հասմիկ Կարապետյանի արձագանքը` 3-րդ երեխա ունենալու հետ կապված

  • Mar 28, 2023

Վերջին շրջանում երգչուհի Հասմիկ Կարապետյանը բավականին ակտիվացել է։ Նա հաճախ է ելույթներով հանդես գալիս, ինչպես նաև փորձում է ակտիվ լինել համացանցում։

Մասնավորապես` ինստագրամյան իր էջում երգչուհին սկսել է գերակտիվություն ցուցաբերել, նա անընդհատ հրապարակումներ է անում իր առօրյայից, ներկայացնում ու անընդմեջ խոսում իր համերգներից, ինչպես նաև երբեմն հարցուպատասխանի միջոցով շփվում իր հետևորդների հետ:

StarNews-ի աչքից չի վրիպել, որ հետևորդներից նրան հարց են ուղղել 3-րդ երեխա ունենալու հետ կապված: Սրան ի պատասխան Հասմիկը պատասխանել է, որ ոչ` իրենք չեն ունենա 3-րդ երեխա:

 

Նշենք, որ երգչուհին երբեմն չի խուսափում խոսել իր անձնականի մասին`ակնարկելով, որ իրենց կյանքում ամեն բան հարթ չէ: Հետևորդներից մեկի հարցին`արդյոք Հասմիկն ու ամուսինը երբեմն ունենում են տարաձայնություններ, Հասմիկը ծիծաղով նշել է «երբեմն» բառը`այդ կերպ հաստատելով, որ տարաձայնություններն առկա են և հաճախակի են:

Հետաքրքրականն այն է, որ տարիներ առաջ ամուսնուն իդեալական ներկայացնող երգչուհին, այսօր որոշել է անկեղծանալ:

Մեկնաբանություն

Որոնում