«Հարսի պարի փորձն է». Անահիտ Կիրակոսյանի դուստրը պատրաստվում է հարսանիքին (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք, շուտով դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դստեր՝ Աննայի հարսանիքն է։
Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բուռն տեմպով և հերթական տեսանյութում Աննան ցույց էր տվել, որ հարսի պարի փորձի է գնացել։
Հիշեցնենք, որ Աննան նշանադրվեց նախորդ տարի՝ իր ծննդյան օրը։
Կիսվելով օրվա կադրերով դերասանուհին դեռ այն ժամանակ գրել էր.
«Իմ Անուլ ….ծնունդդ շնորհավոր … Այնքան եմ լացել հուզմունքից …արդեն 22 տարեկան իմ աղջիկ …ու հենց այս օրդ դարձավ է՜լ ավելի կարևոր ու հիշարժան …երջանկություն Ձեզ, բալես …Ուրախ եմ , որ գտել ես երջանկությունդ»։

















