Ձեռներդ փող կա՞,երջանիկ ե՞ք. բարձր կծիծաղեք, երբ տեսնեք, թե Սարոն ինչպես է շնորհավորում Սուպեր Սաքոյին ու Լոլային ամուսնության կապակցությամբ (բացառիկ տեսանյութ)

  • Sep 12, 2022

Starnews-ն առաջինն է տեղեկացրել, որ Սուպեր Սաքոն նշանադրվել է:

 

Նրա նշանածը` Լոլան, տեսանյութ էր հրապարակել ու հավերժ սեր խոստացել սիրելիին:

 

 

Սաքոյի ու Լոլայի երջանկությունը կիսել են ընկերները, հավաքվել ռեստորաններից  մեկում ու նշել նրանց միությունը: Շատ ծիծաղելի ձևով է նրանց շնորհավորել երգիչ Սարոն հարցնելով` «Երջանիկ ե՞ք, ձեռներդ փող կա՞»:

Ներկայացնում ենք տեսանյութը`

 

 

 

ավելենք, որ Սուպեր Սաքոյի նոր սիրելին՝ Լոլան, ում իսկական անունը Գոհար է,  օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր անցկացրել։ Հետևորդներից մեկը հետաքրքրվել  է, թե նա և ամուսինը, քանի տարվա ամուսիններ են։ Լոլան պատասխանել էր, որ ամուսնացած չէ։

Մեկ այլ սթորիում Լոլան նշել էր, որ հարցերի 98%-ը Սուպեր Սաքոյի մասին է, դրան կից նա ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել իրենց մասնակցությամբ։

Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ տեկացրել է, որ ռուսաստանաբնակ Լոլան, ով հայտնի է որպես ինստագրամյան գլամուրային կերպար, լուսանկարներ էր հրապարակել ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։ Լուսանկարներից պարզ էր դառնում, որ նրանց միացնում է ոչ միայն ընկերությունը, ավելին՝ Լոլան լողավազանում արված լուսանկարին կից ավելացրել էր նաև սրտիկ էմոջի։

Հավելենք, որ Լոլան ամուսնալուծված է, երեխա ունի։ Նա ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում իրեն հարց են հղել՝ ինչո՞ւ որդու հետ լուսանկարներ չի հրապարակում։ Լոլան պատասխանել է, որ դա որդուն դուր չի գալիս։

 

 

Մեկնաբանություն

Որոնում