Մшհացել է հայտնի երաժիշտը. Աստղային օրվա ամփոփում

  • Feb 16, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին ինստագրամյան իր էջի story բաժնում նոր ջերմ հրապարակում էր արել՝ ամուսնու հետ համատեղ։

Երգիչ Արմենչիկի կինն էլ լուսանկար էր հրապարակել և ցույց տվել, թե ինչ անակնկալ է ստացել ամուսնու կողմից՝ Վալենտինի առթիվ։

Երգիչ Միհրան Ծառուկյանն էլ տեսանյութի և գրառման միջոցով հայտնել էր տատիկի մահվան մասին։ Հրապարակված հոլովակում երևում էին նաև Միհրանի որդին՝ Ռոբերտը, և Արփի Գաբրիելյանը։

96 տարեկանում մահացել է հունգարացի կոմպոզիտոր Թամաշ Դեակը՝ խորհրդային «Դե, սպասիր» («Ну, погоди!») հանրահայտ մուլտֆիլմի երաժշտական ներածության հեղինակը: Նա է ստեղծել «Դե, սպասիր» մուլտֆիլմի այցեքարտը դարձած «Ջրային դահուկներ» երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև մի քանի սերիաներում հնչած այլ մեղեդիները։

Մեկնաբանություն

Որոնում