Մաշա Մատվեևան նոր սիրելի՞ ունի. միայն տեսնեք` ով է նա

  • Mar 10, 2023

Հաղորդավարուհու, դերասանուհի Մարիա Մաթևոսյանը,նույն ինքը`Մաշա Մատվեևան, ով հայտնի է Women’s Club հումորային նախագծից, տարիներ առաջ ամուսնացած է եղել, ունեցել է որդի:

Ինչպես ինքն է խոստովանել հարցազրույցներից մեկում` երբ իր տղան՝ Արտյոմը, լույս աշխարհ է եկել, նա արդեն հասկացել է, որ նրան միայնակ է մեծացնելու, ինչը սակայն չի ընկճել նրան։

Եվ ահա StarNews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին Մարտի 8-ին ջերմորեն տանգո էր պարում մի տղամարդու հետ: Թե ով է այդ տղամարդը, արդյոք նա Մաշայի նոր սիրելին է, թե ոչ,StarNews-ը խոստանում է ներկայացնել մոտ օրերս:

Նշենք, որ հաղորդավարուհին տարիներ առաջ Ռուսաստանից գալուց հետո կարողացել է իրեն գտնել ռադիոհաղորդավարության ասպարեզում։ Մաշան Մոսկվայում ունի հայր, ընկերներ, սակայն նրա համար Երևանն անչափ հարազատ է, քանի որ այստեղ էլ նրա մայրն ու հայաստանցի ընկերներն են։

 

Մեկնաբանություն

Որոնում