Մարիամ Մելիքյանի ոգևորությունը թուրքական մոլում. սա տեսնել է պետք

  • Apr 26, 2023

Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախխ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:

Այս անգամ ևս StarNews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին գնացել է առևտրի կենտրոն, մի շարք գնումներ կատարել և դրանցով հպարտանալով հրապարակում արել:

Մարիամ ջան, թշնամուդ երկրում այդքան ոգևորությամբ առևտուր անելն իսկապե՞ս մեմ հաճույք է. ինչու ես ինքդ քեզ խայտառակում, եթե ընտրել ես այնտեղ ապրելու որոշումդ, ապա լավ կլինի լուռ և առանց թուրքական գովազդի ապրես:

Նշեն, որ ավելի վաղ գրել էինք այն մասին, թե ինչպես է Մարիամը հիացած գրում, որ ինքն ու ամուսինը սրճարան են բացել Թուրքիայում, իսկ անունը դրել իրենց դստեր անունով`Ադելլա:

Մարիամն այնպես է հիանում և ամեն անգամ կիսվում այս լուրով, ասես ինքն իր հայրենիքի համար մի մեծ ու շոշափելի գործ է անում: Մարիամ ջան, արածդ այլ բան չէ, քան թշնամուդ երկիրը ծաղկեցնելն ու քո`թեկուզ փոքրիկ քայլով,  զարգացնելը, այնպես որ այնքան էլ մեծ հպարտանալու առիթ չէ:

Նշենք նաև, որ դերասանուհին ինստագրամյան էջում հաճախ է հարցուպատասխանի ձևաչափով շփվում իր հետևորդների հետ, ովքեր տարբեր հարցեր են հնչեցնում`ուղղված դերասանուհու անձնականի, ամուսնու և Թուրքիա տեղափոխվելու հետ:

Հետաքրքրականն այն է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ կատարած դերասանուհին նշում է, որ իր վիրահատություններն ու դիմային փոփոխությունները շատ չեն, և դրա հետ մեկտեղ`առանց կաշկանդվելու հրապարակումներ է անում, որտեղ երևում է`ինչպիսին է եղել Մարիամը շուրջ 10 և ավելի տարի առաջ: Թեպետ Մարիամի խոսքն ու փաստերը միմյանց յետ կապ չունեն, այնուամենայնիվ դերասանուհին չափազանց ինքնավստահ է:

Մեկնաբանություն

Որոնում