Մգեր Արմենիան և կինը բաժանվե՞լ են. ԲԱՑԱՌԻԿ

  • Dec 06, 2022

2017 թվականին համացանցում ակտիվորեն քննարկվում և տարածվում էր երգիչ Մգեր Արմենիայի հարսանիքի կադրերը։ Բանն այն է, որ երգիչը, նախքան այդ, երբեք չէր նշել սիրելի ունենալու մասին, և բոլորի համար անակնկալ էր նրա ամուսնությունը։ Նրա ընտրյալը Արմինեն էր, ով ուսուցչուհի է։

starnews.am-ի աչքից չի վրիպել այն, որ Արմինեն և Մգերը միմյանց չեն հետևում ինստագրամյան էջերում։ Ավելին՝նրանք ջնջել են համատեղ լուսանկարները, որոնք նախկինում էին հրապարակվել։ Իրականում  նրանք ամուսնալուծվե՞լ են, թե ոչ, դեռևս հստակ հայտնի չէ, սակայն փաստերը խոսում են դրա մասին։ Նշենք, որ զույգն ունի որդի։

Նշենք, որ վերջերս Մգեր Արմենիան«TET A TET» հաղորդման հյուրն է եղել: Վերջինս մի քանի բացահայտումներ էր արել հաղորդման շրջանակներում։ Նա ՝ պատասխանելով Մհեր Բաղդասարյանի այն հարցին, թե իրականում ինքը թույլ չի տվել, որ Նադեժդա Սարգսյանի ժառանգները շարունակեն Դո Ռե Մի քոլեջի գործունեությունը, ավելին, նա ցանկացել է փոխել քոլեջի անունը, երգիչը մասնավորապես ասել է.

«Ես լսել եմ Ձեր հաղորդման շրջանակում Էմմի մեկնաբանությունները այս հարցի շուրջ, իրականում շատ կցանկանայի, որ այդ հարցերը Էմմին բարձրաձայնի ինձ զանգելով, բայց ինչևէ, ես էլ շատ հարցեր ունեմ: Նադեժդա Սարգսյանը իր առողջական վատ դրության ժամանակ իր քոլեջը փոխանցել է մեզ՝ ինձ ու Վրեժ Կիրակոսյանին, մեր տիրապետմանը: Նա դա արել է իր կենդանության օրոք: Նա մեզ ասել է` պահեք այս քոլեջը ու դա մի կորցրեք:Այդ քոլեջը ուներ բազմաթիվ խնդիրներ, Էմմին դրանց մասին գիտեր: Ոչ մեկ ոչ մեկից ոչինչ չի խլել, դա պետական քոլեջ էր, Էմմին նույնպես կարող էր մասնակցել ընտրություններին ու ինքը դառնար տնօրեն: Այլ հարց է, թե ինչու Էմմին վերցրեց Դո Ռե Մի-ն , դուռը շրխկացրեց ու տարավ այլ տարածք: Իրեն ոչ մեկ չի ասել՝ գնա: Էմմիին ոչ մեկ չի նեղացրել ու ես չեմ հասկանում, թե ինչի է նա այդ կարծիքին»:

Հարցին, թե նա չի ամաչում, որ քոլեջի անունը դրել է Շառլ Ազնավուրի անվան, այլ ոչ թե Նադեժդա Սարգսյանի, նա պատասխանեց, որ ոչ չի ամաչում, քանի որ դա արել է, որպեսզի բախումներ չլինեն:

Նշենք, որ Մգերը նաև խոսել էր այլևս քաղաքականությամբ չզբաղվելու մասին։ Նա նշել էր, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց ինքն այլևս չի զբաղվում քաղաքականությամբ ու 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով ու իրեն նվիրել արվեստին:

Մեկնաբանություն

Որոնում