«Մեզ տնից դուրս հանեցին, մայրս պետպատվերով էր բուժում ստանում»․ Տաթև Ասատրյանը՝ մայրիկի հիվանդության ու բարդ փուլերի մասին

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել Տաթև Ասատրյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Խոսելով մանկության ու պատանեկության բարդ տարիների, մայրիկի հիվանդության մասին՝ երգչուհին նշել է․
«Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը։ Ամբողջ հոգսը իմ ուսերին էր, ես էի մտածում։ Պատահական ավտովթարից տատս մահացավ ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։
Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ ու երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։
Մայրս պետպատվերով էր բուժում ստանում և այն ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացրել ենք Հանրապետական հիվանդանոցում, մամաս ասաց ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց՝ «ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես»։

















