Մենք միասին չենք, Անին ասում է, որ պիտի սպասենք… Մհեր Բաղդասարյանը 1-ին անգամ` իր և Անի Երանյանի կապի մասին

  • Jan 30, 2023

Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանը, ով մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այս օրերին Հայաստանում է:

Նա հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, որտեղ խոսել է ընտանիքի, ԱՄՆ-ում բնակության, ուսանողական տարիների և դերասանուհի Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին, ինչին էլ հետևել է StarNews-ը:

«Հայաստան գալուց առաջ ես ասել եմ Անիին իմ զգացմունքների մասին և ցանկության, որ մենք միասին լինենք, բայց մենք միասին չենք և երբեք չենք ասել դրա մասին: Ի պատասխան Անին ասել է, որ մենք պետք է սպասենք, ժամանակ վերցնենք և բացասական պատասխանը դրական արձագանք տվեց ինձ մոտ, քանի որ ես հասկացա՝ նա շատ ավելի լուրջ և խորն է վերաբերվում մեր հարաբերություններին»,- պատասխանել է Մհեր Բաղդասարյանը:

Մհերը նաև հավելել է, որ ճիշտ է՝ իրենք միասին չեն, բայց կցանկանար, որ միասին լինեին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ ավելի վաղ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը իր հաղորդման ընթացքում արձագանքելով Մգեր Արմենիայի խոսքին, թե ինքը ու Անի Երանյանն էլ են պատրաստվում կարծես ամուսնանալ, ասել է, որ չգիտի:

Մգերի դիտարկմանը, թե Մհերն ու Անին անդադար իրար հետ են, գրկախառնվում են, Մհերը ասել է, որ դա դեռ չի նշանակում, որ ամուսնանում են:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է նրանց հավանական սիրավեպը։ Վերջերս Անին երկրորդ անգամ Մհերին հարցազրույց էր տվել «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում։

Starnews.am-ը տեղեկացրել էր, որ Անին խոսել էր իր և Մհերի սիրավեպի լուրերի մասին։ Նա նշել էր, որ որևէ մեկը չգիտի՝ ինչ է իրականում կատարվում, տարբեր վարկածներ են քննարկում։ Դրան ի պատասխան՝ Մհերը նշել էր, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ընթացքն իրեն դուր է գալիս։Մհերը նաև հարցրել էր, թե ինչպե՞ս Անին կմեկնաբանի այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են լուսանկարներում և տեսանյութերում։ Անին կատակելով պատասխանել էր, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին, ինչին ի պատասխան լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Անին լավ և երջանիկ է, դերասանուհին դրական պատասխան էր տվել։

Մհերը նաև հավելել էր, որ այս շփման մեջ ստանում է դրական էմոցիաներ, որոնց կարիքն իսկապես ուներ․ «Ցանկացած մարդ քո կողքին պետք է երջանիկ լինի, այլ ձևով չի կարող լինել, քանի որ դու շատ լավ մարդ ես»։ Անին շոյվել էր Մհերի մտքերից և նշել հետևյալը․ «Թշերդ պոկում եմ»։

Հավելենք, որ Անին վերջին շրջանում կերպարանափոխվել է: Մի շրջան Անին ներկայանում էր միայն «տղայական» կերպարով: Նա չէր շպարվում, իսկ կարճ սանրվածքը բացատրում էր այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում մազերը վնասել էին, ապա նաեւ դերն էր պահանջել նման սանրվածք: Դերասանուհին նաեւ չէր թաքցնում, որ ուներ նյարդային խնդիրներ, ավելին՝ դեղահաբեր էր օգտագործում:

Մեկնաբանություն

Որոնում