«Մեր առջև շատ դռներ էին փակվում». Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը գնել են իրենց առաջին բնակարանը

Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը ձեռք են բերել իրենց առաջին բնակարանը։
Հրապարակած հոլովակին կից Ռուզաննան գրել է.
«Ես չեմ հավատում, որ վերջապես մենք ունենք մեր երազանքների բնակարանը։ Մենք շատ երկար տարիներ երազել ենք։
Ամեն ծննդյան օր, մոմերը փչելիս, մենք այս երազանքն էինք պահում, Ամանորին՝ կուրանտների զարկերի ներքո, այս երազանքն էինք պահում, եկեղեցում Աստծուն խնդրում էինք մեզ հնարավորություն տալ՝ երազանքն իրականացնելու համար։
Ճանապարհը պարզերից չէր… մեր առջև շատ դռներ էին փակվում… բայց մենք անցանք դրա միջով՝ առանց հանձնվելու և հավատալով, որ մի օր կունենանք մեր սեփական 3 սենյականոց բնակարանը և այսօր մեր ձեռքում արդեն պահում ենք մեր առաջին բնակարանի բանալիները… սա այնպիսի՜ երջանկություն է, երբ հաղթել ես ինքդ քեզ։
Կարող եք շնորհավորել մեզ»։

















