Միայն տեսեք` ինչպես են Մաշն ու Զիրոյանը խայտառակվել Գրիգի հաղորդման ժամանակ`տարրական գիտելիքների պակասի պատճառով

  • Nov 05, 2022

Բլոգեր, հաղորդավարուհի, դերասանուհի Մաշը խայտառակվել է իր գիտելիքների պատճառով:

Նա մասնակցել է Գրիգի՝ «Զանգիր, ասեմ» հաղորդմանը, որի ժամանակ հնչել է հետեւյալ հարցը.

«2 ձեռքին կա 10 մատ, քանի մատ կա 10 ձեռքին»:

Մաշը զամհի միջոցով փորձել է ստանալ պատասխանը: Նա զանգել է իր ընկերներից Զիրոյանին`վստահ լինելով, որ իրեն կօգնի այդ հարցում:

Ինչպես ասում են`2 ընկեր են, 2 էլ մի խելքի: Զիրոյանը հնչեցնում է 100 պատասխանը, որին ի պատասխան Մաշն ասում է` էդ պատասխանը չի անցել: Այնուհետև Զիրոյանը մտածում և հնչեցնում է «200» պատասխանը: Ինչ խոսք` սկզբում Մաշին թվում է, թե Զիրոյանի պես խելացի չկա և վերջապես նա գտավ պատասխանը, բայց Գրիգի ապշած դեմքը նրան հիասթափեցնում է:

Ինչ խոսք` պարտադիր չէ իմանալ մաթեմատիկայի աղյուսակն ու լինել մաթեմատիկային մոտ, իմանալու համար, որ եթե 2 ձեռքին կա 10 մատ, 10 ձեռքին կլինի 50 մատ:

Հավելենք, որ այս հաղորդման շրջանակներում Մաշը  հայտնիներից միակը չէ, ով խայտառակվել է:

Կառանձնացնենք երգչուհի Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ հաղորդումը, որի ժամանակ հնչել էր հետեւյալ հարցը. «Թվարկիր Էստոնիայի դրոշի գույները վերեւից ներքեւ»:

Սոնան էլ որոշել էր պարծենալ իր գիտելիքներով, երգչուհին նշել էր. «Էստոնիայի մայրաքաղաքն էլ Տալինն է, հաստատ գիտեմ, հետո չասես՝ չգիտեմ: Լատվիա, Լիտվա, Էստոնիա՝ Պրիբալտիկա: Յույմալան էլ Լատվիայի մայրաքաղաքն է»:

 

Մեկնաբանություն

Որոնում