Մհեր Բաղդասարյանը` իր ու Անի Երանյանի ամուսնության մտադրության մասին

  • Nov 22, 2022

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը իր հաղորդման ընթացքում արձագանքելով Մգեր Արմենիայի խոսքին, թե ինքը ու Անի Երանյանն էլ են պատրաստվում կարծես ամուսնանալ, ասել է, որ չգիտի:

Մգերի դիտարկմանը, թե  Մհերն ու Անին անդադար իրար հետ են, գրկախառնվում են, Մհերը ասել է, որ դա դեռ չի նշանակում, որ ամուսնանում են:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է նրանց հավանական սիրավեպը։ Վերջերս Անին երկրորդ անգամ Մհերին հարցազրույց էր տվել «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում։

Starnews.am-ը տեղեկացրել էր, որ Անին խոսել էր իր և Մհերի սիրավեպի լուրերի մասին։ Նա նշել էր, որ որևէ մեկը չգիտի՝ ինչ է իրականում կատարվում, տարբեր վարկածներ են քննարկում։ Դրան ի պատասխան՝ Մհերը նշել էր, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ընթացքն իրեն դուր է գալիս։Մհերը նաև հարցրել էր, թե ինչպե՞ս Անին կմեկնաբանի այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են լուսանկարներում և տեսանյութերում։ Անին կատակելով պատասխանել էր, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին, ինչին ի պատասխան լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Անին լավ և երջանիկ է, դերասանուհին դրական պատասխան էր տվել։

Մհերը նաև հավելել էր, որ այս շփման մեջ ստանում է դրական էմոցիաներ, որոնց կարիքն իսկապես ուներ․ «Ցանկացած մարդ քո կողքին պետք է երջանիկ լինի, այլ ձևով չի կարող լինել, քանի որ դու շատ լավ մարդ ես»։ Անին շոյվել էր Մհերի մտքերից և նշել հետևյալը․ «Թշերդ պոկում եմ»։

Հավելենք, որ Անին վերջին շրջանում կերպարանափոխվել է: Մի շրջան Անին ներկայանում էր միայն «տղայական» կերպարով: Նա չէր շպարվում, իսկ կարճ սանրվածքը բացատրում էր այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում մազերը վնասել էին, ապա նաեւ դերն էր պահանջել նման սանրվածք: Դերասանուհին նաեւ չէր թաքցնում, որ ուներ նյարդային խնդիրներ, ավելին՝ դեղահաբեր էր օգտագործում:

Հավելենք, որ վերջին շրջանում անդադար թեժացնում են իրենց սիրավեպի մասին քննարկումները:

Նրանք  սիրավեպի լուրերից հետո լուսանկարներ էին ներկայացրել իրենց նոր ֆոտոշարքից:Ֆոտոշարքը բավական մտերմիկ է ստացվել: Հավելենք, որ սիրավեպի խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ Մհերն իր «Տետ ա տետ» հաղորդման 2-ամյակին նվիրված երեկույթի ժամանակ համբուրել էր Անիին: Նույն երեկույթին նրանք նաեւ միասին մտերմիկ պարել էին:

Մհերի էջում էլ ներկայումս հաճախ կարելի է տեսնել Անիի հետ համատեղ լուսանկարներ: Ժամանակը, թերեւս ցույց կտա՝ արդյո՞ք սա լավ մտածված PR սիրավե՞պ էր, թե՞ իրական հիմքով սեր:

Մեկնաբանություն

Որոնում