Նախանձել չլինի` նավսից ու աչքից վախենում եմ. Դինա Ակոպովնայի չտեսությունը սահմաններ չի ճանաչում

  • Nov 03, 2022

Հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա ամեն օր քնից արթնանալից սկսում է իր հրապարակումները`մինչ քնելը:

Եվ ահա այս անգամ նա փայլել է իր չտեսությամբ: Նախ նա իր էջում գովազդել է հայաստանյան հյուրանոցներից մեկը, ցույց տվել իր նախաճաշը, ապա խալաթով և սրբիչը գլխին կապած ասել.«Նախանձել չլինի` նավսից ու աչքից վախենում եմ»:

Դինա ջան, հյուրանոցումներում եղել ենք, նախաճաշել ենք, լողացել ենք` այն էլ առանց բարտերի: Այնպես որ` մի դադարիր, սթափվիր:

Նշենք, որ Դինան աշխատում է Հայաստանի ռեստորաններից մեկում`որպես երեկոյի վարող:

Մեկնաբանություն

Որոնում