Նախանձից կմեռնեք, երբ տեսնեք, թե ինչ շքեղ մեքենա է նվեր ստացել Լենա Ղազարյանիը ամուսնուց ծննդյան օրը

  • Oct 18, 2022

Ներկայումս ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանը տեսանյութ է հրապարքկել, որտեղ վերջին անակնկալ նվեր է ստացել իր ամուսնուց` Նշանից: Անակնկալ նվերը թանկարժեք մեքենա է: Լենան անսպասելի հուզվել ու արտասվել է ամուսնու այդ քայլից: Տեսանյութը` ստորև

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ վերջերս երգչուհի Լենա Ղազարյանն առաջին անգամ մայրացել է: Նա կադրեր էր հրապարակել, որոնցում ցուցադրել էր, թե ինչպես էին իրենց դիմավորել տանը։  «Մենք արդեն տանն ենք»,-լուսանկարներին կից գրել էր Լենան: Նա նաեւ նախընտրել էր դեռ ցույց չտալ նորածնին՝ փակելով փոքրիկի դեմքը:

Հիշեցնենք, որ դստեր ծնվելուց անմիջապես հետո Լենան լուսանկար էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետեւյալը. «1.07.22. Շնորհակալ եմ, Տեր: Նելլի Նշանի Փամբուկյան»:

Հավելենք, որ ամիսներ  առաջ Լենան երեխայի սեռն իմանալու միջոցառում էր կազմակերպել: Հուզիչ տեսանյութին կից նա գրել էր.«Մեր Աղջիկ: Մեր Կյանքի Իմաստ…Պապան Ու Մաման Սրտատրոփ Քեզ Են Սպասում: Աստված Պահապան Բոլոր Ճուտոներին Ամեն Աղջիկ Թող Զգա Այս Աննկարագրելի Պահը»:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2021 թ. դեկտեբերին:Հավելենք, որ երգչուհին տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին նախկինում ամուսնացած է եղել։

Մեկնաբանություն

Որոնում