Նարեկ Հայկազյանն այնքան է մեծամտացել, որ մոռացել է իր անցյալը

  • Jan 16, 2023

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը Նարեկ Հայկազյանն է: Այս հարցազրույցը դիտելիս մի տարօրինակ բացահայտում եղավ: Նարեկ Հայկազյանն այնքան մեծամտացել է, որ իրեն թույլ է տալիս այնպես խոսել, ասես երկրի տերն ու տիրականն է, չունի բացարձակ գումարի պակաս և ինքն է որոշում որտեղ նկարահանվի և չնկարահանվի:

Նարեկն ասես մոռացել է, որ տարիներ առաջ կնոջ հետ նկարահանվում էր «Կյանքի կառուսել»-ներում, «Ընտանեկան իրավիճակ»-ներում, որ և´ հայտնիություն, և´ գումար վաստակեր, իսկ այսօր նստել այնպիսի ինքնավստահությամբ է խոսում, ասես նման բան չի էլ եղել:

Նարեկ ջան, իհարկե լավ է, որ այսօր քո ստուդիան ունես, լավ գումար ես վաստակում,սակայն մի´ մոռացիր անցյալդ, սերիալների մասին այդպես հեգնանքով մի´ խոսիր, այդ սերիալները քո և կնոջդ կյանքում մեծ դեր են ունեցել:

Մեկնաբանություն

Որոնում