ՇՈԿ. պարզվել է «Համմեր»-ի վարորդի ինքնությունը

  • Feb 11, 2023

Արդեն մի քանի ժամ է, ինչ հանրության լայն շերտեր քննարկում են հարցը, թե ով է սպիտակ «Համմերի» վարորդը, որ մայրաքաղաքի մայթերով վարում է մեքենան, սակայն անորսալի է:

Նրա անունը Գեղամ է, Արարատի մարզի Արարատ քաղաքից: Նա 25 տարեկան է: Այժմ վարորդի ծնողները ոստիկանությունում են, բացատրություն են տալիս, որ որդին առողջական խնդիրներ ունի, մեքենան տանից փախցրել է ու անկանոն վարում է:

Մայրն իրավապահներին հայտնել է, որ օրվա ընթացքում Աստվածաշունչն է կարդացել որդին ու տանից դուրս եկել՝ փախցրել մեքենան: Ծնողները բացատրել են, որ Գեղամը առողջական խնդիրներ ունի:

Հավելենք, որ այս ընթացքում «Համմերը» հայտնաբերվել է, իսկ վարորդը՝ դեռ չկա:

Աղբյուրը` ArmLur

Մեկնաբանություն

Որոնում