Շպռոտը նոր սիրելի՞ ունի.երգչուհու բացառիկ հրապարակումը

  • Jan 04, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը հաճախ է աչքի ընկնում իր սկանդալային հրապարակումներով, որոնք միանգամից հայտնվում են քննարկումների ու քննադատությունների կենտրոնում։

Վերջին շրջանում երգչուհին հաճախ է խոսում նաև ընտանիք կազմելու ցանկության մասին։ Իր վերջին հարցազրույցներից մեկում անգամ Շպռոտը նշել էր, որ պատրաստ է թողնել երգչուհու կարիերան՝ հանուն հայկական ավանդական ընտանիքի։ Երգչուհին որոշել էր նաև ինստագրամով «ամուսին փնտրել», մասնավորապես, հետևյալ գրառումը կատարելով.

«Ուր ես իմ չքնաղ ամուսին 40 և բարձր տարեկան։ Դու ունես 4 ամիս ժամանակ, որ ինձ հետ ծանոթանաս ու ձեռքս բռնած գնաս եկեղեցի։ Եթե դու չգաս, ուշանաս՝ ես վատ քայլի կդիմեմ Աստծո առաջ, կգնամ և արհեստական, բժիշկների ձեռքով կհղիանամ օտարից։ Ես պատրաստ եմ քեզ սիրեմ, հարգեմ, ընդունեմ, կյանքս նվիրեմ։ Եթե Աստված ասել է, որ ես եմ քո կինը՝ բարի եղիր ինձ տեղյակ պահիր։ Մերսի»։

Այս անգամ էլ Շպռոտը ինստագրամյան հրապարակման տեսքով ամփոփել էր անցնող 2023 թվականը։ Երգչուհին նաև լուսանկար էր հրապարակել էր մի տղամարդու մասնակցությամբ՝ էմոջիով փակելով նրա դեմքը, որի վրա գրված էր. «հանդիպման գիշեր»։

Հրապարակումը թույլ է տալիս մտածել, որ երգչուհին, ի վերջո, ընտրյալ ունի։

Մեկնաբանություն

Որոնում