Ոմանց կարծիքով`նախկինների փողերով եկել եմ Եվրոպա. Լիանա Վանոյան

  • Sep 24, 2023

Դերասանուհի Լիանա Վանոյանը այն հայտնիներից է, ով իր ինստագրամյան էջում մշտապես խոսում է և արտահայտում իր կարծիքը մեր երկրում առկա խնդիրների մասին:

Վերջին իրադարձությունները բացառություն չէին: Լիանան այս մասին կրկին առաջին իսկ օրվանից խոսում էր, տարածում ցեղասպանության կադրերը և փորձում իր ձայնը լսելի դարձնել:

Լիանան նաև խոսում էր Կառավարության քայլերի մասին`արտահայտելով իր կարծիքը:

Այս անգամ դերասանուհին խոսել է իր`Եվրոպայում գտնվելու և դրա պատճառով քննադատվելու մասին: Լիանան սթորի է արել`նշելով հետևյալը.

«Ոմանց կարծիքով`նախկինների փողերով եկել եմ Եվրոպա, իմ սիրտը ցավում է, որ այս օրերիբ հեռվում եմ գտնվում, բայց ես էլ կարիքն ունեի իմ ընտանիքի կողքին գտնվելու»,- նշել է դերասանուհին:

Մեկնաբանություն

Որոնում