Ովքեր են Արթուր Բաղդասարյանի նախկին հարսի ծնողները. ԲԱՑԱՌԻԿ

  • Apr 17, 2023

StarNews-ը ամիսներ առաջ անդրադարձել էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի և նրա նախկին կնոջ`հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի բաժանմանը: Այն, որ նրանց`Դուբայում կայացած շքեղ հարսանիքը գրավել էր բոլորին, անխոս, սակայն նրանց միությունը կարճ էր տևել: Իսկ բաժանումից 2-3 տարի անց Մերին կրկին ամուսնացավ, որի գերշքեղ կադրերը ևս ներկայացրել ենք:

Այսօր կխոսենք Բաղդասարյանի նախկին ու ներկա խնամիների մասին:

Ինչու ներկա, քանի որ  2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր, և Բաղդասարյանի դուստրը ամուսանացել էր իր եղբոր կնոջ՝ Մերիի եղբոր հետ և հարս գնացել «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի տուն, այսինքն`իր հարսի տուն:

Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։

Թե ինչ հարաբերություններ ունեն խնամիները, ովքեր իրենց մյուս զավակների պատճառով չեն կարող չշփվել, դեռևս հայտնի չէ։

Մեկնաբանություն

Որոնում