Որոնումների արդյունքում տարհանվել է 8 шճյուն և 10 քաղաքացի․ ԱՀ ՆԳՆ

  • Sep 26, 2023

Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։
Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։

Մեկնաբանություն

Որոնում