Ու՞ր ես, Թաթա՞ ,էլ երգելդ չի՞ գալիս, այսքան տխուր տեսե՞լ էիր մեր ազգին

  • Sep 21, 2023

2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը  մի երգ ներկայացրեց իր երկրպագուներին, որտեղ մի քանի անգամ կրկնում էր`«Այսքան հպարտ, ուրախ չէի տեսել հորս ու մորս» : Նա այս երգը նվիրել էր հաղթանակած ցուցարարներին:

Իր երկրի այս քաղաքական իրադարձության ժամանակ Թաթան չալարեց, երգ նվիրեց, բայց հիմա, երբ հարյուրավոր մարդիկ, այդ թվում`երեխաներ են զոհվում, երբ Արցախն այլևս թշնամունն է, երբ հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, Թաթան լռում է, անգամ սոց. ցանցի իր էջում հարկ չի համարում լսելի դարձնել հայի ձայնը:

Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք Թաթան կրկին երգում է նույն երգը, կամ գոնե մտածու՞մ է, թե ե՞րբ էր այսքան դժբախտ ու դժգույն տեսել իր հայրենիքն ու հայրենակիցներին, իր «հորն ու մորը»:

Մեկնաբանություն

Որոնում