Պորտապարուհի`12-ամյա երեխայի ծնունդին…. Համացանցը քննարկում է Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու ծնունդը

  • May 19, 2023

Starnews-ը տեղեկացրել էր, որ երեկ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի ծննդյան տարեդարձն էր։Անահիտը որդու համար խնջույք էր կազմակերպել, որը հաստատ Արմանը շատ երկար կհիշի։

Հարկ է նշել, որ հասկանալի չէ, թե ինչն է ստիպել երգչուհուն տղայի 12 ամյակը այսպես կազմակերպել, բայց տպավորություն է, որ նրա համար ավելի քան ուրախալի ծնունդ էր կազմակերպված։

Բանն այն է, որ Հրապարակված հոլովակներում Հայկոյի որդուն մենք տեսնաք թզբեխով, խմելիս(թեև Անահիտն ասում է շամպայնը մանկական է), ինչպես նաև հրավիրված պորտապարուհու հետ պարելիս։

Անահիտն իսկական «մեծական» ծնունդ էր կազմակերպել դեռահաս որդու և նրա ընկերների համար։ Ինչպես կադրերում է երևում`դպրոցական երեխաները շոկի մեջ են: Այս խնջույքը համացանցում քննարկման առիթ է դարձել:

Ինչևէ, Starnews-ը ներկայացնում է հոլովակներն ու մեկնաբանությունները թողնում ձեզ։

Մեկնաբանություն

Որոնում