Ռուբեն Մուրադյանը՝ Էթերի Ոսկանյանի հետ սիրավեպ ունենալու և Նազենի Հովհաննիսյանի հետ բաց տեսարանում նկարահանվելու մասին

  • Sep 22, 2023

Մհեր Բաղդասարյանի «Tete A tete» հաղորդման նոր եթերաշրջանը նկարահանվել է Հայաստանում, իսկ հեթական հյուրը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանն է։

Չնայած նրան, որ զրույցի ընթացքում Ռուբեն Մուրադյանը նշեց, որ անձնական կյանքի մասին խոսել չի սիրում, այնուամենայնիվ, նա անդրադարձավ մի քանի հարցի։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել Ձեզ հետաքրքրող հարցերն ու դրանց պատասխանները։

Շատերդ կհիշեք տարիներ առաջ ցուցադրվող «Մեղրամիս» հեռուստասերիալը, որտեղ իր մասնակցությունն ուներ նաև Ռուբենը, սերիալում նրա զուգընկերը Էթերի Ոսկանյանն էր։ Այս զույգը հանրության կողմից շատ սիրվեց, ու թերևս դա էր պատճառը, որ Ռուբենի և Էթերիի անունները կապվեցին նաև իրական կյանքում։ Բալետի արտիստն առաջին անգամ անդրադարձավ իր և Էթերիի հարաբերություններին։

«Ինձ շատ-շատ սիրավեպեր են վերագրվել։ Էթերի Ոսկանյանի հետ ոչ մի անձնական հարաբերություն չի եղել, գործընկերներ ենք եղել, մտերիմ ընկերներ։ Իսկ դրանք միֆեր են, որ շրջանառվում են, և ոչ միայն իմ և Էթերի Ոսկանյանի շուրջ, այլ նույն իմ մյուս գործընկերների հետ, օրինակ, մենք մի բալետի արտիստ ունենք, ում համար պարզվեց ես բաժանվել եմ ու էդ աղջկա հետ ապրում եմ վարձով ու մենք էլ սպասում ենք բալիկի, ինքն էլ չգիտեր փաստորեն, որ բալիկի ա սպասում։ Նմանատիպ բաներ շատ են լինում հասարակության կողմից` իրենց վառ երևակայության արդյունքում»,- անկեղծացավ Ռուբենը։

Հաղորդման ընթացքում հարց հնչեց նաև այն մասին, թե ինչպես է կարողանում երիտասարդ տղան խաղալ ինտիմ, ռոմանտիկ տեսարան, որ էդ ընթացքում էմոցիաներ չառաջանան.

«Շատ բարդ հարց է, բայց շատ մոտեցումներ կան դրան թե´ տեխնիկապես, թե´ հոգեպես։ Բայց, այո, իրականում դա շատ բարդ ա՝ կարողանալ պատկերացնել, որ դիմացինդ ոչ թե Նազենի Հովհաննիսյանն է, այլ Լիլիթի կերպարը։
Լինում է նաև հակառակը երբ զուգընկերուհու կերպարի հետ քիմիան չի ստացվում և չեմ կարողանում այդպիսի տեսարան խաղալ նրա հետ»,- նշեց Ռուբենը։

Հավելենք, նաև որ Ռուբենն ու Նազենին համատեղ նկարահանվում էին «Երջանկության մեխանիկա» հեռուստասերիալում, որտեղ էմոցիոնալ տեսարաններ  հաճախ էին ունենում, ինչը ևս այդ շրջանում շատ քննարկվեց։

Նշենք նաև, որ չնայած այս բոլոր խոսակցություններին` Ռուբենը վախուց է ընտանիք կազմել, և կնոջ հետ մեծացնում է երկու երեխաներին՝ Աննային և Վահագնին։

Ընտանիքի մասին խոսելիս մի անգամ Ռուբենը նշել է, որ դուստրը ցանկություն ունի իր ճանապարհով գնալու.
«Ինչքան էլ պնդեցի, որ ֆիզիկոս, քիմիկոս դառնա, չընտրի այս մասնագիտությունը, չստացվեց։ Չթողնելը հանցագործություն կլիներ, քանի որ Աննաս իսկապես լավ տվյալներ ունի։ Դե, մայրական կողմում շատ են բալետի արտիստները: Իսկ Վահագնս , Հաստատ կարող եմ ասել, որ իմ գեներն են ավելի շատ։ Երբ ազգագրական երգեր են հնչում՝ զուռնա, դափ, դհոլ, միանգամից ձեռքը վեր է բարձրացնում ու պարում է։ Անկեղծ, ամենասարսափելին նա է, որ շատ քիչ եմ շփվում երեխաներիս հետ։ Մինչեւ գնում եմ տուն, նրանք արդեն քնած են։ Կինս արդեն սովորել է։ Դե, 20 տարուց ավելի իրար ճանաչում ենք, ամենամտերիմ  ու ֆանտաստիկ ընկերներ ենք դարձել։

Մեկնաբանություն

Որոնում