Սամվել Ալեքսանյանի թոռնիկի շքեղ դուրսգրումը. Բացառիկ կադրեր

  • Apr 19, 2023

StarNews-ը առաջինն էր գրել, որ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր`Լուսին Ալեքսանյանի դուստրը: Լուսինն ու ամուսինն իրենց դստերն անվանել են Կարինա:

Այսօր փոքրիկ Կարինան և մայրիկը դուրս են գրվել հիվանդանոցից, դե ինչպես արդեն կանխատեսելի էր` անասելի շքեղությամբ:

StarNews հետևել է, առանձնացրել կադրերն ու առաջարկում է դիտել շքեղ դուրսգրումը:

Նշենք, որ StarNews-ը որոշ ժամանաակ առաջ գրել էր, որ իր տեղեկություններով` գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, հղի է:

Թեև Լուսինը թաքցնում էր իր հղիությունը, այնուամենայնիվմեզ հաջողվել էր պարզել լուրը:

Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի: Լուսինի ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ նրա ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Համացանցում լայնորեն տարածվում էր նրանց հարսանյաց գերշքեղ կադրերը:

StarNews-ը շնորհավորում է` մաղթելով փոքրիկին առողջություն և անհոգ մանկություն :

Մեկնաբանություն

Որոնում