Ձեր գովազդն այստեղ

Սիրուշոն կրկին հղի՞ է. բացառիկ լուսանկար

  • Feb 14, 2023

Երգչուհի Սիրուշոն շատ հայտնիների նման իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել`վալենտինյան սիրո տոնի հետ կապված: Լուսանկարում նա հղիի կարգավիճակում է և ամուսնու գրկում, նրանց հետ է նաև ավագ որդին`Ռոբերտը:

Այս լուսանկարի հետևանքով հետևորդների մոտ տպավորություն էր ստեղծվել, որ երգչուհին կրկին հղի է, սակայն իրականում լուսանկարն արխիվային է:

StarNews-ը հետևել է մեկնաբանություններին:

Հետևորդներից շատերը հարց են տվել`Սիրուշոյի ո՞րերորդ երեխան է 5-րդ,թե՞ 6-րդ:

Սիրուշոն կատակել է`գրելով 11:

Հավելենք, որ երգչուհին օրերս հրապարակել էր իրենց ընտանեկան կիրակին, որն անցկացրել էին Երևանում: Սիրուշոն և Լևոնը` որդիների հետ միասին, սրճարան էին այցելել և քայլել ձմեռային Երևանով: Փոքրիկ Զաբելը, կարծես թե, այս անգամ նրանց հետ չէր:

Հավելենք, որ ավելի վաղ Սիրուշոն երեք երեխաների մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել։ Սիրված երգչուհին դրան կից նաև գրառում էր արել.

«Ձեզ հետ կիսվում եմ դրական էներգիայով և սիրով»։

Հավելենք, որ երգչուհին Զաբելի ծնունդից հետո հաճախ է հրապարակում նմանօրինակ հոլովակներ, էդպիսով ուրախացնելով իր հետևորդներին:

Նշենք նաև, որ Սիրուշոն օրեր առաջ էլ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:

Տեսանյութում լսվում էր Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:

«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին:

Հավելենք նաև, որ ի տարբերություն որդիների`դստեր դեպքում Սիրուշոյի դիրքորոշումն այլ է: Նա այնքան էլ կարծես դեմ չէ դստերը ծնված օրից հանրային դարձնելուն:

Մեկնաբանություն

Որոնում