Սյուզան Մարգարյանին դուք դեռ այսպիսի բացվածքով չեք տեսել

  • Jan 13, 2023

Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում  հրապարակել  է լուսանկար, որտեղ իր մայրիկն է` Սյուզան  Մարգարյանը :

Լուսանկարն արված է տարիներ առաջ: Լուսանկարում սիրված երգչուհին բավականին երիտասարդ տեսք ունի և ներկայացել է գեղեցիկ բացվածքով:

Սիրուշոն այս լուսանկարի հետ նաև հրապարակել է իր լուսանկարը`նշելով, որ խնդրել էր իր մայրիկի լուսանկարչին իրեն էլ նկարեր:

Հավելենք, որ վերջերս Սյուզան Մարգարյանը հանդես եկավ հարցազրույցով, որտեղ անկեղծ խոստովանությամբ հանդես եկավ:

Նա պատմեց իր դժվար օրերի մասին.

«Կարծես սառը ջուր լցվեր գլխիս, նման անսպասելիություն էր, կարծես թե հարված էր, բայց չհասցրեցի տխրել այդ առումով: Մենք ԱՄՆ-ում էինք, ծնվել էր առաջին թոռնիկս, և ես ուրախության գագաթնակետին էի, ընդհանրապես ուրիշ տրամադրությամբ էի: Վատ բաների մասին մտածելու ժամանակ չունեի: Սիրուշոն պնդեց, որպեսզի գնամ բժշկի: Գնացի և հայտնաբերվեց քաղղկեղը: Երեխան փոքր էր, իսկ Սիրուշոյին մեծ մենահամերգ էր սպասվում: Այս շրջանում համերգի փորձերն էին անընդմեջ, որոնց նաև ես էի մասնակցում, քանի որ ելույթ էի ունենալու: Երեխային այդ ժամանակ Լևոնն էր խնամում: Եվ այս ամենին միացավ նաև իմ բժիշկների այցելելը: Ամենադժվար վիճակն էր, հասկանում էի, որ վիրահատություն է սպասվում:Չէի ուզում ոչնչի մասին մտածել, ուզում էի թոռնիկիս բերկրանքը վայելել»,- ասել էր սիրված երգչուհին:

Մեկնաբանություն

Որոնում