Սոնա Եսայանը պատասխանել է իր հղիության մասին հարցերին

  • Jun 03, 2023

Պարուհի Սոնա Եսայանը բավականին ակտիվ է իր սոցիալական էջերում և հաճախ է հետևորդներին նորություններով ներկայանում։

Օրերս պարուհին հայտնել էր, որ շուտով նոր երգ է թողարկելու, իսկ ավելի ուշ ինստագրամյան իր էջի story բաժնում ասել էր, որ շատ կարևոր լուր ունի հայտնելու։ Սոնան ասել էր, որ դա կլինի կարևորագույն լուրը, որն ինքը հայտնել է իր հետևորդներին։ Նա նաև նշել էր, որ ինքը այդ առիթով շատ երջանիկ է ու հպարտ և անհամբեր է, թե երբ է կիսվելու նորությամբ։

Պարուհու հետևորդներից շատերը պատասխանելով նրա story-ին գրել էին, որ Սոնան հղի է և այդ կարևոր նորությունը հենց դա է։

Սոնան էլ առանձնացրել էր այդ բոլոր նամակները ու story բաժնում պատասխանել՝ «Հղի չեմ»։

Մեկնաբանություն

Որոնում