Սոնա Շահգելդյանն այլևս չի՞ շփվում մայրիկի և մորաքրոջ հետ… Երգչուհու արձագանքը`աղմկահարույց լուրին

  • Feb 08, 2023

Եթե ասում ես Սոնա Շահգելդյան անուն ազգանունը, ապա միանգամից հիանալի ձայնային տվյալներ ունեցող երգչուհին է քո աչքի առաջ գալիս:

Սակայն դեռ վաղուց սիրված երգչուհին մշտապես անբաժան էր և ներկայանում էր տարբեր վայրեր իր մայրիկի և մորաքրոջ հետ: Սոնան մշտապես խոսում էր այն մեծ սիրո մասին, որը տածում էր նրանց երկուսի հանդեպ:

Սակայն StarNews-ի հետևորդներից ոմանք նկատել են, որ վերջին ժամանակաշրջանում` հատկապես Սոնայի ամուսնությունից հետո, Սոնան կարծես թե հրապարակումներ չի անում իր մայրիկի և մորաքրոջ հետ:

Այս ամենը թույլ էր տվել նրանց մտածել, որ Սոնան խնդիրներ ունի նրանց հետ և երբեմնի անբաժան եռյակն այլևս նույն մտերմությունը չունի:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով StarNews-ը կապ հաստատեց երգչու հետ: Նրա ինստագրամյան էջից մեզ պատասխանեցին, որ նման բան չկա.

«Փառք Աստծո`նման բան չկա: Սոնան չափազանց հարգում և սիրում է իր ընտանիքը`տատիկին, մայրիկին, մորաքրոջը:Նման բան երբեք չի եղել»:

Մեկնաբանություն

Որոնում