Սոնա ջան, դե հերիք է քեզ խայտառակես, արդեն իսկապես չափն անցնում ես

  • Nov 29, 2022

Այն, որ Սոնա Շահգելդյանն իրեն և ամուսնուն դրել է 18 տարեկանի տեղ, առաջին անգամ չէ, որ ասում ենք, բայց միևնույն է` Սոնան ոչ մի կերպ չի սթափվում: Այս անգամ Սոնան ֆոտոշոփ է արել իրենց լուսանկարը, իրեն և ամուսնուն դնելով նավի մեջ: Սոնա ջան, ախր ում ես ինչ ուզում ապացուցել, ախր մեծ կին ես, մի քիչ հեռու մնա նման բաներից, ծիծաղելի է:

նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ ծովի ափին հանգստանալիս, Սոնան մեկ հայերեն, մեկ անգլերեն իրենց անվան տառերն է գրում` կից ավելացնելով ռոմանտիկ երաժշտություն: Սոնա ջան, դու մեծ կին ես, մի քանի տարուց արդեն նման սթորիներ կարող է անել քո որդին:

Հավելենք, որ  Starnews-ը դեռ նախորդ տարի տեղեկացրել էր, որ Սոնա Շահգելդյանն ամուսնալուծվել է: Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ Սոնան նոր սիրելի ունի:Երգչուհին այս առիթով խուսափում էր մեկնաբանություն տալուց:

Վերջերս՝ մեր բացահայտումից ամիսներ անց, Սոնան որոշեց սիրելիի հետ բացառիկ լուսանկար հրապարակել: Նա դրան կից գրել էր հետեւյալը. «Սերն իմ ու քո, եթե հրա՞շք չէ՝ ի՞նչ է»:

Մեկնաբանություն

Որոնում