Ստեփանակերտի մատույցներում կիրառվել են հրաձգային զինատեսակներ

  • Sep 21, 2023

Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ, այս մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանություն

Որոնում