Սևակ Ամրոյանի առաջնեկի, Լևոն Սարգսյանի սիրելիի, «Զատիկը» շքեղ տոնի վերածողների մասին և ոչ միայն…հայտնիների աստղային Weekend-ը

  • Apr 01, 2024

StarNews-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի weekend-ը`ով, որտեղ և ինչպես անցկացրեց հանգստյան օրերը:

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկը`Սևակ Ամրոյանն ու իր կինը`Քրիստինան, ծնողներ են  դարձել:

Սևակը հրապարակում էր արել իր փոքրիկի մասնակցությամբ`գրելով հետևյալը.

«Ու փոխեց ամեն ինչ»:

Նշենք, որ Սևակն օրեր առաջ շնորհավորել էր կնոջ ծննդյան տարեդարձը`հրապարակելով հուզիչ կադրեր, որտեղից պարզվեց, որ կինը հղի է:

Դերասան Լևոն Սարգսյանը «Բոլոլա» սիթքոմի տաղավարում ամուսնության առաջարկ էր արել սիրելիին, ինչն իսկապես անակնկալ էր եղել դերասանի սիրելիի համար:

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն այս օրերին ընտանիքի հետ հանգստի է մեկնել: Լուսինեն պարբերաբար հրապարակումներ է անում`ցույց տալով իրենց շքեղ հանգիստը, երեխաների հետ անցկացրած ժամանակն ու իր`լողազգեստով լուսանկարները:

Երեկ հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Զատիկը: Շաբաթ և կիրակի օրերին ողջ ինստագրամյան հարթակը ողողված էր Զատիկի վերաբերյալ հրապարակումներով:

Հայ հայտնիները`մեկը մյուսին հերթ չտալով, հրապարակումներ էին անում, ցույց տալիս իրենց`եկեղեցի այցելելը, իրենց Զատկի սեղանը:

Նրանցից շատերը հրապարակում էին իրենց փոքրիկների լուսանկարները:

Օրինակ Լենա Ղազարյանը փոքրիկ Նելիին Զատկի թեմայով ֆոտոշարք էր իրականացրել:

Աննա Դովլաթյանը իր և դստեր մասնակցությամբ հետաքրքիր տեսանյութ էր տարածել`ցույց տալով իրենց գեղեցիկ սեղանը:

Գաղտնիք չէ, որ երգիչ Արտաշ Ասատրյանի դուստրը վերջին մեկ տարում բավականին հայտնի դարձավ:

Երգիչ Էրիկի կինը`Սվետլանան ևս պասիվ չէր: Նա դստեր մասնակցությամբ թեմատիկ հրապարակում էր արել, ինչն իր էջում տարածել էր երգիչը:

Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:

Սյուզին ներկայացրել էր իրենց Զատկի սեղանը, շքեղ ձևավորումներն ու զամբյուղները, որոնցից որոշներն իր համար նվեր են եղել:

Մեկնաբանություն

Որոնում