Տիգրան Ասատրյանը փոշմանել է, որ կռվել է եղբոր` Արտաշ Ասատրյանի հետ

  • Dec 01, 2022

Ամերկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը եղբոր` Արտաշ Ասատրյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է կատարել.

«Եղբայրների միջև կապն ավելի ուժեղ է, քան որևէ այլ բան աշխարհում»:

Այստեղից եզրակացնում ենք, որ Տիգրանը ասես զղջում է եղբոր հետ վիճելու համար:

Նշենք, որ եղբայրները վերջերս են հաշտվել: Արտաշ Ասատրյանը որդու հետ ներկա էր Տիգրան Ասատրյանի որդու` Արամի հարսանիքին:

Հավելենք, որ starnews.am-ը առաջինն էր տեղեկացրել, որ Արամ Ասատրյանի որդիները՝ Արտաշ Ասատրյանը և Տիգրան Ասատրյանը միմյանց հետ խնդիր ունեն և չեն մասնակցում մեկը մյուսի երեխաների հարսանյաց արարողություններին և ընտանեկան խնջույքներին։

Չնայած Արտաշ Ասատրյանը տարվա մի մասը բնակվում է ԱՄՆ-ում, բայց եղբայրներին միասին չէիր տեսնի, անգամ զավակները իրար հետ որևէ շփում չունեին։ Նույնն էլ հուշում էր Ինստագրամը, ընտանիքներից ոչ ոք մեկը մյուսին չէր էլ հետևում։ Մենք ուսումնասիրել էինք ու հասկացել, որ Արտաշի և Տիգրանի ընտանիքների վերջին հանդիպումը եղել է, Տիգրան Ասատրյանի դստեր հարսանիքի ժամանակ։

Դրանից միայն ամիսներ անց Արտաշ Ասատրյանը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսի՞ն են նրա եւ եղբոր՝ Տիգրանի հարաբերությունները՝ նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է հնչեցներ:

Արտաշ Ասատրյանը պատասխանել էր, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի: Նա չէր հերքել, որ իրենք խնդիր ունեն. «Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել էր Արտաշը:

Մեկնաբանություն

Որոնում