«Տունը հողին հավասարեցրին». Ի՞նչ վիճակ է այս պահին Ստեփանակերտում. Մանրամասներ

  • Sep 19, 2023

Ինչպես արդեն հայտնել էին Ադրբեջանը հարվածներ է հասցնում նաև Ստեփանակերտի բնակելի թաղամասերին և շենքերին, շուրջբոլորը ավերածություններ են։

Այս պահին հայտնի է 2 զոհի և 11 վիրավորի մասին։

Արցախի բնակիչ Գոհար Հայրիյանը, ում հետ հաջողվել է կապ հաստատել News.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց տան դիմացի տունը հողին են հավասարեցրել երեխաներս հիմա նկուղում են, ասել է

«Կրակոցներ են, չգիտենք՝ ինչ անել, երեխաներս հիմա հարեւանների նկուղում են, հարեւաններով մի տեղ ենք հավաքվել: Մեր տնից ձորն է, ձորից վերեւ մի հատ տուն հողին հավասարեցրին: Չենք կարողանում մեկս մյուսին զանգենք, կապը շատ վատ է»,- պատմել է Արցախի բնակիչը:
Գոհար Հայրիյանի տպավորությամբ՝ Ադրբեջանն ավելի ուժեղ է հարվածում Արցախին, քան  44-օրյա պատերազմին էր. «Սա ավելի ուժեղ ա: Ամեն ինչ էլ կա, անօդաչուներ կան, գրադ էլ կա»:

Մեկնաբանություն

Որոնում