Փառք Աստծո`հասցրեցինք… Ի՞նչ է տեղի ունեցել Հասմիկ Խոջյանի ծննդաբերության ժամանակ

  • Mar 04, 2023

Starnews-ը տեղեկացրել է, որ մարտի 2-ին լույս աշխարհ է եկել Հասմիկ Խոջյանի դուստրը։

Զույգը առաջնեկին տվել է Նարէ անունը։ Հասմիկը իր ինստագրամյան էջում մի քանի հարցի է պատասխանել՝ նշելով, որ ծննդաբերությունը բարդ է եղել։ Երեկ դերասանուհին այսպիսի գրառում էր արել.

«Էն պահը, որ հիմա նոր պետք ա ծնվեր աղջիկս, բայց Աստծո գործերն անքննելի են։ Փառք Աստծուն, որ հասցրեցինք ու շնորհիվ բանիմաց բժշկիս ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, իսկ գիշերն անտանելի էր»:

Դերասանուհին նաև հետևյալն է հայտնել։

«Պլանային կեսարյան էր, բայց ստացվեց շտապ ու անհապաղ վիրահատություն, ու փառք Աստծո, որ հասցրեցինք»։

Starnews-ը առոջություն է մաղթում Հասմիկին և մեկ անգամ ևս շնորհավորում:

Մեկնաբանություն

Որոնում