«Քաղաքում»-ից հայտնի Դիանա Գրիգորյանը 2-րդ անգամ մայրացել է. ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ

  • Jan 17, 2023

Դերասանուհի Դիանա Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի տարձավ «Քաղաքում» հեռուստանախագծում նկարահանվելուց հետո։

Այժմ դերասանուհին զբաղված է իր որդիներին մեծացնելով: Դիանայի նորածին որդին՝ Ռաֆֆին օրեր առաջ է դարձել 40 օրական։ Դիանան երկու տարում արդեն երկու տղա ունի։

Չնայած անձնական փոփոխություններին հարկ է նշել, որ արտաքնապես նա գրեթե չի փոխվել։

Նշենք, որ ամուսնությունից հետո Դիանան հնարավորինս փակ է պահում անձնական կյանքը:

Հարցազրույցներից մեկում դերասանուհին հետևյալն էր նշել.  «Իմ կարծիքով՝ անձնական կյանքը հենց դրանով է անձնական, մեր հարաբերությունները միայն մեզ համար են: Չեմ սիրում, երբ լուսանկարներ են հրապարակում, որոնք դառնում են քննարկման առիթ: Գուցե այդ առումով հին մարդ եմ, բայց թե՛ ես և թե՛ իմ ընտրյալն այդպես ենք մտածում: Մենք մեր համար ենք այդ ամենը պահում, մեր մտերիմները գիտեն և ուրախանում են մեզ համար: Եթե նկատել եք, ես սոցիալական ցանցերում գերակտիվ մարդկանցից չեմ, իհարկե, երբեմն լուսանկարներ հրապարակում եմ, չնայած մասնագիտությամբ դերասանուհի եմ, ինչը ենթադրում է ավելի շատ ուշադրության կենտրոնում լինել, բայց իմ բնավորությունը և իմ մասնագիտությունն իրար չեն համապատասխանում: Ես չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինեմ, մանավանդ անձնական թեմաներով»:

Հավելենք, որ Դիանան հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Մեղրամիս», «Քաղաքում» հեռուստասերիալներից, սակայն արդեն տևական ժամանակ է՝ դերասանուհին ոչ մի նախագծում հանդես չի գալիս:

Մեկնաբանություն

Որոնում