Քույրիկի ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել

Քույրիկի ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել։ Նա կադրեր է հրապարակել եկեղեցու խորանից՝ գրելով.
«Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
ԱմենասուրբԵրրորդութիւն,
Տո՛ւրաշխարհիսխաղաղութիւն:
Եւհիւանդացբժշկութիւն,
ննջեցելոցարքայութիւն»։
Հիշեցնենք՝ հունիսի 25–ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

















