Քրիստինա Եղոյանը բացահայտել է 2-րդ երեխայի սեռը. հուզիչ տեսանյութ

  • Nov 07, 2022

StarNews.am-ը տեղեկացրել է, որ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը 2-րդ բալիկին է սպասում: Այս մասին նա հայտնել էր Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով կարճ տեսանյութ:

Եվ ահա երեկ Քրիստինան կրկին տեսանյութ է  հրապարակել՝ցույց տալով իրենց էմոցիաները՝կապված 2-րդ երեխայի սեռի հետ։ Սակայն այս անգամ ևս Քրիստինան ինտրիգը պահել է և մինչև վերջ չի բացել գաղտնիքը։ Նա իր հետևորդներից հարցրել է, թե ինչ են կանխագուշակում նրանք՝աղջիկ է, թե՞ տղա։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Քրիստինա Եղոյանը դուստր էր ունեցել: Starnews.am-ը պատմել էր, որ երեխան ծնվել էր Լոս Անջելեսում, որտեղ էլ վերջին շրջանում բնակվում է դերասանուհին:

Հավելենք, որ Քրիստինան նշտապես ակտիվ է սոցիալական ցանցի իր էջում և հաճախ է կիսվում իր առօրյայով ու ներկայացնում նաև ամուսնու նվերներն՝ուղղված իրեն։

Ավելի վաղ Քրիստինան ցույց էր տվել գնումները, որոնք արվել էին ֆոտոստուդիայի համար: Քրիստինան պատրաստվում է ամանորյա նկարահանումների:

Մեկնաբանություն

Որոնում