«Մի պահ թվում էր՝ խավարը կհաղթի»․ Իննա Խոջամիրյանի հուզիչ գրառումը՝ Մեծ Պահքի ավարտին

Հայկական շոու-բիզնեսի ամենաինքնատիպ կերպարներից մեկը՝ Իննա Խոջամիրյանը, նոր հրապարակմամբ կրկին գրավել է իր հետևորդների ուշադրությունը։ Դերասանուհին այս անգամ ներկայացել է ոչ միայն գեղեցիկ կադրերով, այլև՝ շատ անձնական, հուզիչ ու մտածելու տեղիք տվող գրառմամբ։

Իննան պատմում է, որ Մաթոսավանք այցելելը երկար ժամանակ իր համար դարձել էր իսկական երազանք։ Տարիներ շարունակ ինչ-որ բան խանգարում էր այդ այցը իրականացնել, սակայն այս անգամ ամեն ինչ կարծես ինքնաբերաբար դասավորվել է։

Ծաղկազարդի օրը ճանապարհը նրան տարել է դեպի այդքան սպասված վայրը։

Դերասանուհու գրառման ամենաուժեղ հատվածներից մեկը նրա ներքին վերափոխման մասին խոստովանությունն էր։ Նա անկեղծորեն նշում է, որ 6 տարվա «դադարից ու մոլորություններից» հետո այս տարին իր համար դարձել է գիտակցման, վերադարձի և մաքրման շրջան։

Իննան նաև խոստովանել է, որ կրկին Մեծ Պահք է պահում՝ ընդգծելով, որ այդ ճանապարհը միայն սննդից հրաժարվելը չէ․ դա շատ ավելի խոր գործընթաց է՝ կապված ինքնաճանաչման, զսպման ու հոգևոր աճի հետ։

Ձեզ ենք ներկայացնում դերասանուհու գրառումը և կից լուսանկարները։

«Մաթոսավանքը տեսնելը երազանք էր դարձել:

Անտանելի երկար ժամանակ չէր ստացվում կազմակերպել:

Ծաղկազարդի օրը ` Հաղարծինում սիրունագույն պատարագից հետո ճանապարհը բերեց վերջապես նպատակին ընդառաջ:

6 տարվա դադարի ու մոլորությունների արդյունքում 2026-ը գիտակցման, վերադարձի, մաքրման տարի է:

Այս տարի կրկին Մեծ Պահքի մեջ եմ:

Ճանապարհը բարդ ա…

Էդ ճանապարհը կենդանականն ու բուսականը զատելու, ուտել-խմելը զսպելու մասին չի:

Բուն Ծաղկազարդի պատարագին Հայր Սուրբն ասաց ,- «Նա եկավ, որ մեր աշունացած սրտերը գարունով լցնի»:

Պահքի 40րդ օրը վերջապես բացեցի սիրտս.լույսով, հավատով, սիրով` կյանքին ընդառաջ:

Էնքան էր ծանրացել էդ սիրտը,էնքան բան տեսավ ու ապրեց` մի պահ թվում էր խավարը կհաղթի:

Սա ֆանատիկ հոգևորի գրառում չի:

Սա ես եմ,

Սրտինս ու մտքինս բարձրաձայնում եմ:

Հ.Գ. երեկ երկիրս Ծաղկազարդի օրով փոքր ինչ խառն էր, էսօր եմ գրում` Բարի Ծաղկազարդ:
Հ.Գ.Գ. եթե հասար էս տողին` վաղը սպասված նորություն ունեմ, ուզում եմ այն կիսեք հետս ու կիսվեք Ձեր տպավորություններով:

Ամէն .»