Իրականում ինչու՞ ամուսնալուծվեց Ռոմելա Սարգսյանը, և ո՞րն էր գլխավոր պատճառը. ԲԱՑԱՌԻԿ

  • Apr 26, 2024

Ռոմելա Սարգսյանը 2 տարի առաջ ներկայացավ հեռուստասերիալներից մեկում, ու անմիջապես գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը։ Դերասանուհուն սկսեցին քննարկել ու խոսել նաև նրա անձնական կյանքի մասին, սակայն միայն հայտնիություն ձեռք բերելուց մեկ տարի անց Ռոմելան հայտնեց, որ ամուսնացած է։

Տևական ժամանակ է` մենք գրում էինք Ռոմել Սարգսյանի և ամուսնու բաժանման մասին, սակայն կար ինչ որ շրջան, երբ նրանցից երկուսն էլ փորձում էին թաքցնել եղածը:

Մենք ամիսներ առաջ փորձեցինք լուրը ճշտել հենց նրանցից, սակայն Ռոմելան չպատասխանեց մեր հարցին, իսկ Աշոտը խոստովանեց, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին: Արդեն վերջերս Ռոմելայի ամուսինը խոստովանեց, որ ամուսնացած չէ , իսկ սիրտն էլ ազատ է:

Դե իսկ Ռոմելան դեռևս շարունակում է պահել լռությունը:

Հետաքրքիրն այն է, որ Աշոտը չէր նշել իրենց բաժանման իրական պատճառը, սակայն ավելի ուշ խոստացել էր մոտ ժամանակներում հայտնի դարձնել, թե ինչու մեկը մյուսին հարգող, միմյանց կարիերան ընդունող զույգը մի օր կանգնեց բաժանման որոշման վրա:

Նշենք, որ օրեր առաջ դերասանուհի Ռոմել Սարգսյանի ծննդյան օրն էր: Այս առիթով դերասանուհին հրապարակում էր արել`գրելով հետևյալը.

«It’s my birthday»:

Դերասանուհուն շտապել էին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ գրել ինչպես երկրպագուները, այնպես էլ նրա կոլեգաներն ու այլ հայտնի մարդիկ:

Գևորգ Գրիգորյանն, օրինակ`տարածել էր Ռոմելի հրապարակումն ու գրել.«Սիրուն»:

Սակայն մենք չտեսանք դերասանուհու ամուսնու`Աշոտի շնորհավորանքը, որը հերթական անգամ կասկածների առիթ հանդիսացավ, որ նրանք ամուսնալուծվել են:

Եվ այս ամենն էլ բավական չէր: Այս ընթացքում Ռոմելն ու Գևորգը հրապարակումներ էին անում, որոնցից պարզ էր դառնում, որ նրանք ասես միասին են և նույն տեղում են հանգստանում: Հատկանշականն այն էր, որ նրանք գիտակցում էին, որ նմանատիպ հրապարակումներով ցույց են տալիս, որ նրանք միասին են, սակայն որպես էդպիսին չէին հայտարարում:

Հերթական հրապարակման մեջ էլ երևում է, որ դերասանուհուն նկարում է հենց Գևորգը:

Հավելենք, որ մեկ անգամ Ռոմելան խոսելով ամուսնու խանդի, իր`համբույրի տեսարանների մասին, հետևյալն է ասել.

«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։

Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։

Մեկնաբանություն

Որոնում