Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողը Ոոնա Ռուբենյանն էր: «Լավագույն երգն» ու «Լավագույն տեսահոլովակը» Արամ Mp3-ի «Երևի»-ն էր: «Տարվա հայտնությունն» ու «Տարվա հեղինակ-կատարող» ճանաչվեց yellowheart-ը, դե իսկ «Լավագույն խումբ-նախագիծը»`PROJECT LA-ը:
Այս օրերին համացանցում ակտիվորեն տարածվում էին կադրեր Կարմիր գորգից, բեմից, ետնաբեմից․․․ Կարծես թե բոլորը գոհ ու երջանիկ էին․․․ Րոպեներ առաջ հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ամփոփեց մրցանակաբաշխությունն ու ներկայացրեց իր տեսակետը՝վերոնշյալ միջոցառման մասին։ Ավելին՝ Մհերը բավականին կոշտ քննադատությամբ հանդես եկավ։
Նրա խոսքով՝ կային մրցանակներ, որոնք «տերեր» ունեցան հանգամանքների բերումով։ Մհերը նշեց՝ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում պետք է հաղթող ճանաչվեր Բրյունետի Superstar Illness-ը։
«Եթե «Լավագույն» խումբ անվանակարգում չկար LADANIVA, REINCARNATION, HAYAT PROJECT, ապա էլ ի՞նչ կար»,- գրել է Մհերը։
Մհերի կարծիքով՝ «Տարվա լավագույն երգ» անվանակարգի համար զուտ տեսել են ծանոթ անուն, հետևաբար ընտրել են։ Դե իսկ ինչպես սկզբում նշեցինք՝ և՛ «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» էր ճանաչվել Արամ Mp3-ի «Երևի»-ն։
Հաղորդավարի ամբողջական հրապարակումը՝ստորև