ՈւՂԻՂ. Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթը

Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։

Ելույթ կունենան 15 երկրի ներկայացուցիչներ՝ Իսլանդիա, Լեհաստան, Սլովենիա, Էստոնիա, Ուկրաինա, Շվեդիա, Պորտուգալիա, Նորվեգիա, Բելգիա, Իտալիա, Ադրբեջան, Սան Մարինո, Ալբանիա, Նիդեռլանդներ, Խորվաթիա և Կիպրոս։ Նրանցից միայն 10 երկիր կանցնի եզրափակիչ փուլ։

Հայաստանը ներկայացնող Պարգը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 15-ին` 5-րդ համարի ներքո: