Անդրե-Անի Օհանյան նախկին զույգի սկանդալային ամուսնալուծության ու ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Վարկածները շատ են, շրջանառվում են մի շարք տարբերակներ։ Շատերը շտապել են իրենց աջակցությունը հայտնել Անիին՝ հայտարարելով, որ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է։ Մի մասն էլ կոչ է անում ժամանակից առաջ չընկնել ու հետևություններ չանել, այլ սպասել համապատասխան մարմինների արձագանքին կամ Անդրեի մեկնաբանությանը, ով, ի դեպ, դեռևս շարունակում է լռություն պահպանել։
Անդրեի ընկերներից կամ առհասարակ շոուբիզնեսի ներկայացուցիչներից քչերն էին, որ անդրադարձան այս թեմային: Դե իսկ ովքեր անդրադարձան, ևս անմասն չմնացին քննարկվելուց:
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան իր ինստագրամյան էջում երգչի հետ արխիվային լուսանկար է հրապարակել ու գրել.
«Անձնականի հետ գործ չունեմ, բայց կաս ու կմնաս ջիգյար ընկերս»: