Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը վերջին շրջանում էլ ավելի ակտիվություն է ցուցաբերում: Նրա անունը հատկապես վերջերս բավականին հաճախ կարելի է տեսնել կայքերում:
Այն, որ Ռոզան նշանադրությունից հետո չի դադարեցրել ակտիվությունը սոցիալական հարթակներում, փաստ է: Նա պարբերաբար հետևորդների հետ կիսվում է նոր հրապարակումներով, անկեղծ գրառումներով։
Դե իսկ դերասանուհու մասնակցությունը սերիալներից մեկում էլ ավելի շատացրեց իր անձի շուրջ հետաքրքրությունը:
Այս անգամ նա իր ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպել, որտեղ նրան մի քանի հարցեր են հղել`ակնկալելով դերասանուհու խորհուրդը:
Հերթական հարցերից մեկն էլ այն մասին էր, թե ինչպես անել, որպեսզի այլոց կարծիքը չխանգարի ապրելուն:
Ռոզան խորհուրդ է տվել արհամարհել կողմնակի մարդկանց ու նաև հավելել, որ պետք է լսել այն մարդկանց, ովքեր արժեք ունեն:
«Ես ոչ մի մեկնաբանություն, ոչ մի բացասական կարծիք չեմ վերցնում, չեմ կարդում,չեմ լսում»,- իր պատասխանում նշել է դերասանուհին: