Ամերիկաբնակ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն, ում բոլորն առավել շատ հիշում ու ճանաչում են Մենչ անունով, իր ինստագրամյան էջում բավականին ակտիվ է: Այս անգամ սակայն ոչ ուրախալի կադրերի հրապարակումով:
Պրոդյուսերը մտերիմներից մեկի հուղարկավորությունից հրապարակել է կադրեր, որտեղ երևում է երիտասարդ տարիքում կյանքից հեռացած տղամարդը:
Նշենք, որ օրեր առաջ էլ Արմեն Պետրոսյանն իր ինստագրամյան էջում հարցուպատասխան էր կազմակերպել: Նրա հետևորդները շտապել են իրենց հարցերը հղել տարբեր թեմաների շուրջ:
Դե իսկ նրանցից մեկն էլ հետաքրքրվել էր`ինչպես է Արմենը տանում անդարձ բաժանումները: Վերջինս Հայկոյի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել`գրելով. «Ահավոր ծանր»: