Հայ հայտնիների լուսանկարները`Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից

Join Telegram
  • Apr 24, 2025

Այսօր հազարավոր  հայերի ուղղությունը մեկն էր`դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր`իրենց հարգանքի տուրքը մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայ հայտնիներից ոմանք իրենց սոց.ցանցի էջերում կիսվել են մի քանի հրապարակումներով:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր երեխաների հետ:

Երգչուհի Սիրուշոն այստեղ էր եկել ամուսնու`Լևոն Քոչարյանի և նրա ծնողների Ռոբերտ և Բելլա Քոչարյանների հետ:

Սոնա Ռուբենյանը Մարիի արխիվային տեսանյութն էր հրապարակել, որտեղ փոքրիկը այցելում էր հուշահամալիր:

Երգիչներ Էռնեստ Հովհաննիսյանը և Գևորգ Մարիտիրոսյանը ջահերով երթից հետո ևս այնտեղ էին:

Երգիչ Ռաֆը ևս մասնակցել է ջահերով երթին:

Երգչուհի Արփի Գաբրիելյանն էլ արխիվային լուսանկար էր հրապարակել ու գրել.

«Հայոց ցեղասպանությունը երբեք չենք մոռանա»:

Մեկնաբանություն

Որոնում