Ասատրյանների ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Չնայած նրան, որ Արամ Ասատրյանի որդիներից մեկը՝ Սեդրակը կյանքից վաղաժամ է հեռացել, նրա կնոջ և որդու կյանքը հետաքրքրում է շատերին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Սեդրակի կինը՝ Կարմենը, ամուսնու մահից հետո նորից ընտանիք է կազմել և դուստր ունի։
Կարմենը հաճախ է իր ինստագրամյան էջում հրապարակումներ անում, դե իսկ այս անգամ նա շնորհավորել է իր որդու`կրտսեր Արամի ծննդյան տարեդարձը:
«Իմ միակ ու բարիության կերպար:Թող միշտ հաջողություն լինի կյանքում քո անսահման բարի սրտի համար: Իմ միակ տղես»,-լուսանկարին կից գրել է կրտսեր Արամի մայրը: