Այս պահին տեղի է ունենում բանկային զեղծարարարություններից տուժած քաղաքացիների ակցիան: Ակցիային մասնակից քաղաքացիների մեջ կային նաև Idram-ից տուժածներ, որոնցից մեկը 168.am-ի հետ զրույցում ասում է հետևյալը.
«Idram հավելվածից եմ տուժել. տեսա՝ փողերս տանում եմ, մի րոպե հետո հասել եմ բանկ, ասել են՝ դիմում գրի»:
Քաղաքացին նշել է՝ պատկան մարմինները ոչինչ չեն անում, ստիպված իրենք դիմել են լրատվամիջոցների օգնությանը:
Այս նյութը տեսնելուց հետո ակամայից հիշեցի մեր սիրելի աստղերին, ովքեր գովազդում էին IDram-ի հավելվածը և IDram-ի այլ ծառայություններ:
Ակամայից հարց առաջացավ` Սիրելի Արամ Mp3, Գարիկ Պապոյան, Լիանա Վանոյան,Սոս ջանիբեկյան, Անի Արզումանյան, Լյուսի Հայրապետյան, Դիանա Մալենկո, ու՞ր եք, տարածքում ե՞ք…
Դուք լուրջ մարդիկ եք ու վսհատ եմ մի գովազդային պատվեր վերցնելուց առաջ անպայման մտածում եք դրա հետևանքի մասին ու հաստատ միայն փողի մասին չեք անում ու հենց այսօր միգուցե հենց Ձեր գովազդի ուղղակի կամ անուղղակի «զոհերից մեկը»-ն է հենց այս տուժողը կամ նրա նման բազմաթիվ տուժողներ, քանի որ Ձեր գովազդներին հետևում են, Ձեզ վստահում ու այդ վստահության շնորհիվ ամենայն հավանականությամբ գնում դառնում են այսպիսի տուժող:
Սիրելի աստղեր, մեծ վստահություն ունենք, որ Դուք, տեսնելով Ձեր գովազդած ապրանքանիշի վերաբերյալ այսպիսի նորություն ու հասկանալով, որ նրանցից կան տուժողներ` Ձեր էջերից կհեռացնեք այդքան գովերգող ռիլլերը: