Tert.am life -ի Talk time հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Տաթև Հովակիմյանն է։ Տաթևը Հանրությանը հայտնի դարձավ «Անավարտ Թռիչք» ֆիլմում նկարահանվելուց հետո։
Զրույցի ընթացքում դերասանուհին անդրադարձել է տարբեր թեմաների:
Starnews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։
Հաղորդավարուհին նշեց, որ Օգոստոսի 24-ից հետո դերասանուհի Անի Երանյանը, ում հետ Տաթևն աշխատել է «Անավարտ Թռիչք» ֆիլմի ժամանակ, արեց մի հրապարակում առ այն, որ չստացված դերասանի մասնագիտությունից հետո շատերը մտնում են քաղաքականություն։
Նա նշեց որ լրատվական շատ կայքեր նշել էին, որ գրառումը վերաբերում է Տաթևին։
Հաղորդավարուհին հարցրեց՝ ինչ է մտածում Տաթևը և խոսե՞լ է արդյոք Անիի հետ։
«Անիի հետ երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել, առհասարակ փորձում եմ յուրաքանչյուրի հետ պահել լավ հարաբերություն, նույնիսկ եթե նրա հետ չենք կիսում նույն գաղափարները։
Մինչև էս պահը ուզում եմ հավատալ, որ դա Անին ինձ չէր ուղղել, բայց հա ինչ որ բարձր տոկոսով հավանական ա, որ հենց իմ մասին էր։
Չգիտեմ, գուցե Անիին հարցնեք։ Ես զարմանում եմ, որ այդ հարցը ինձ են տալիս, գուցե ինքը պատասխանի կամ ինձ անձնապես գրեր, վատ հարաբերություններ երբեք չենք ունեցել ու չգիտեմ, ես չեմ նեղացնի հիմա Անիին, եթե անգամ ինձ էր ուղղված էդ գրառումը։ Եթե ինձ ա ուղղված ես ուղղակի կցանկանայի հարցնել Անիին` որն ա կայացած դերասանուհու կարիերան՝ խաղալ էդքան թատրոնում և հրաժարվել բոլոր սերիալային առաջարկներից, որտեղ ես կարող էի նկարահանվել, ու շատ անգամ ինձ ու իրան շատ հայտնի մարդկանց կողմից առաջարկների մերժում ա եղել, վստահ եմ`ինքը դրանցից լավ տեղյակա։ Ուզում եմ հասկանամ, թե որն ա կայացած դերասանուհին, եթե այդ խոսքերն ինձ են ուղղված։ Ինչով ես չեմ համարվում կայացած, ինձ թվում ա էդ հարցերն իրեն են ուղղված։
Ես մաղթում եմ, որ ինքը ԱՄՆ-ում ունենա շատ լավ, կայացած դերեր մեծ հաջողություններ։
Մեկա ես իրեն միայն լավն եմ մաղթելու, բայց եթե անձնապես ինձ բան ունի ասելու, ես կարծում եմ մենք ունենք շատ նորմալ հարաբերություններ կարող էր ինձ գրել՝ նեղացներ թեկուզ, անհամաձայնություն հայտներ, չգիտեմ արյդոք ազնիվ ա գրել, որ ես չկայացած դերասանուհի եմ: Ես նման արտահայտություն չեմ անի, անգամ ամբողջ կյանքում սիթքոմերում նկարահանված դերասանուհուն չեմ անի, որ թատրոնի կողքով չի անցել, չէի ասի, ես ինձ դա թույլ չէի տա։ Բայց սա լրագրողների կարծիքն ա, և միգուցե Անին սա ինձ չի գրել։ Ամեն դեպքում պետք է հարցնեք Անիին և վերջնականապես փակենք այս թեման»։